Ապագա կա՝ դիմելով ժողովրդին՝ Մաշալլահ Ահմեդովը ասում է, թե մի՞թե Բաքուն ադրբեջանական քաղաք է

X թվական, Ադրբեջան։ Հարյուրհազարավոր ցուցարարներ դուրս են գալիս փողոց, հրաժարական է տալիս նախագահը։ Նոր նախագահ է ընտրվում Մաշալլահ Ահմեդովը։ Օրեր անց կալանավորվում է Ջեբրայիլի գրավման մասնակից մի գեներալ։ Նրա տան նկուղում հայտնաբերվում են տուշոնկաներ և խտացրած կաթ։ Սպասելով դատավարությանը՝ ամիսներ անց գեներալը մահանում է։

Այդ ընթացքում քրեական տարբեր գործեր են հարուցվում 44-օրյա պատերազմի մասնակից գեներալների դեմ։

Զեյնաբ Խանլարովան հաղորդում է տալիս, որ միլիարդավոր դոլարների կաշառք է տվել մի քանի հայտնի քաղաքական գործիչների, որից հետո նրանք կալանավորվում են։

Այս ամենի հետ մեկտեղ առաջադեմ մահմեդականները խուլիգանական հարձակումներ են գործում Կովկասի և Ադրբեջանի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ ալլահշյուքյուր փաշազադե հաջիի նկատմամբ։

Ծնողները պահանջում են դպրոցներից հանել իսլամի ժամ առարկան։

Ադրբեջանում նախարարներ են նշանակվում ընդգծված հակաթուրքական և հակաբրիտանական հայացքներ ունեցող գործիչներ, որոնք աչքի են ընկել ֆեյսբուքյան հակաբրիտանական և հակաթուրքական գրառումներով։

Քրեական գործ է հարուցվում Իլհամ Ալիևի նկատմամբ։ Նրան մեղադրում են Նաֆթալանի ցույցերը ճնշելու և Զեյնաբ խանումից միլիարդավոր դոլարների կաշառք վերցնելու մեջ։

Զուգահեռաբար ակտիվ քայլերով կրճատվում է զորամիավորումների թիվը։

Կտրուկ վատթարանում են ադրբեջանա-թուրքական և ադրբեջանա-բրիտանական հարաբերությունները։

Ձմերուկ վաճառող մեկը, որը պատգամավոր է դարձել՝ Վագիֆ Հասանզադեն նախաձեռնում է սահմանադրական բարեփոխումներ, ՍԴ-ն իրենցով անելու համար։

Չորս և կես օրում հայկական զորամիավորումները ազատագրում են Կուրից հարավ ընկած տարածքները։

Յոթ ամիս անց Ադրբեջանում անցկացվում են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ստանալով ադրբեջանցիների ձայների ութսուն տոկոսը՝ նախագահ է ընտրվում նույն Մաշալլահ Ահմեդովը, որը ընտրարշավի ընթացքում ցուցադրելով գերանդին խոստանում էր հնձել նախկիների կողմնակիցներին։ Խորհրդարանում վաթսուն տոկոս տեղերը զբաղեցնում է Մաշալլահ Ահմեդովի Ջան Ազարբայջան ջան կուսակցությունը։

Հայաստանի պահանջով Մաշալլահ Ահմեդովը փակում է բոլոր նավթահանքերը, իսկ նրանց ղեկավարներին ձերբակալում և կալանավորում։ Արտգործնախարար է նշանակում Ազեր Քեշիշովին, որը ոչ երկար կյանքում զբաղված է եղել Բաքվում հակաթուրքական ցույցեր և «Ֆեյսբուքում» հակաբրիտանական գրառումներ անելու համար։

Այդ օրերին Հայաստանի ղեկավարը հիշեցնում է Բաքվի հայկական լինելու մասին։

Ապագա կա՝ դիմելով ժողովրդին, ասում է Մաշալլահ Ահմեդովը և ասում, թե մի՞թե Բաքուն ադրբեջանական քաղաք է։

Մաշալլահ Ահմեդովի կողմնակիցները սիրում են նրան, պաշտում ու ասում՝ հարիֆը լավն է՝ Ալիևը ջեբը գցեց էս ամենը։ Իրոք, ապագա կա։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից