«Խաղաղության պայմանագիր» կոչվածն ամբողջությամբ ջնջելու է հայի դիմագիծն ու հայոց պատմությունը՝ լեգիտիմացնելով Բաքվի և Անկարայի տեռորիստական կեցվածքն ու հակումները

Հավանաբար «խաղաղության պայմանագիրը» կառաջարկվի գերիների որոշ խմբաքանակի վերադարձի դիմաց…

Արցախյան վերջին պատերազմից ընդամենն ամիսներ են անցել և հայկական կողմը դեռևս հարյուրավոր անհետ կորածներ ու գերիներ ունի Բաքվի բանտերում, սակայն սա ամենևին էլ չի կաշկանդում օկուպանտ Ալիևին՝ հանդես գալու Հայաստանի հետ «խաղաղության պարմանագրի» կնքման առաջարկով։

Սարսափելին այն է, որ հայկական կողմը լուռ է…

Ի՞նչ է իրենից ենթադրում «խաղաղության պայմանագիր» կոչվածը…

Թուրք-ադրբեջանական տանդեմն այս պայմանագրում հանդես է գալիս միասնական շահով, ուստի հայ-ադրբեջանական հարաբերությունների սերտացման դեպքում, Թուրքիան որպես նախապայման առաջ է քաշելու Ցեղասպանության հարցից ու պահանջատիրությունից հրաժարումը, որին անշուշտ կհետևի հայ-թուրքական սահմանի բացումը և ընդամենը հաշված ամիսների ընթացքում թուրքական «անծայրածիր» կապիտալը «կուլ կտա» հայկական բիզնեսը։

Կարճ ասած, հայկական կողմը պարտավորվելու է մոռանալ 1 դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը։

Իսկ Ադրբեջանն իր հերթին պահանջելու է ամբողջ Արցախն ու Հայաստանից «կտրվող» տարածքները՝ հատվածներ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։

Բացի սա, հայկական կողմը պարտավորվելու է հետագայում որևէ պահանջ չներկայացնել Թուրքիային և Ադրբեջանին՝ բացառելով պատերազմի սկսման հավանականությունը։

Կարճ ասած, «խաղաղության պայմանագիր» կոչվածն ամբողջությամբ ջնջելու է հայ դիմագիծն ու հայոց պատմությունը՝ լեգիտիմացնելով Բաքվի և Անկարայի տեռորիստական կեցվածքն ու հակումները։

Առավել քան վստահ եմ, որ Բաքուն՝ որպես «խաղաղության ձեռք» մեկնող կողմ, առաջարկելու է ազատ արձակել գերիների որոշ խմբի, իսկ հայկական կողմն անշուշտ համաձայնելու է։

Հ.Գ. Հիմա հայ զինվորը գերի՞ է ընկել, թե միտումնավոր հանձնել են…

-Հայե՛ր, կհամաձայնե՞ք սեղմել թշնամու ձեռքը…

-Դավաճանին վերարտադրելով՝ արդեն սեղմել եք…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից