Հունաստանում առողջապահական ոլորտի աշխատակիցները պարտադիր պատվաստման դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում

Հունաստանում առողջապահական ոլորտի աշխատակիցները պարտադիր պատվաստման մասին կառավարության որոշման դեմ բողոքի ակցիաներ են անցկացնում, հայտնում է korrespondent.net-ը՝ հղում տալով տեղական Ethnos թերթին:

Բողոքի ակցիաներն ընթանում են Աթենքում և այլ քաղաքներում։

Միայն մայրաքաղաքում մասնակիցների թիվը եղել է մոտ 5 հազար։ Ցուցարարների ձեռքին եղել են Հունաստանի դրոշներ, սրբապատկերներ, պաստառներ, և նրանք հնչեցրել են պատվաստման դեմ կարգախոսներ։

Ցուցարարների մեծ մասն առանց պաշտպանիչ դիմակի է եղել, սակայն ոչ ոք բերման չի ենթարկվել։