Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ով, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը: