«Իմ քայլը» միայնակ ԱԺ նիստ է անցկացնում

«Իմ քայլը» միայնակ լուծարված ԱԺ-ի նիստ է անցկացնում: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները չեն մասնակցում նիստին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրենց չմասնակցության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես տեղյակ եք, այսօր խորհրդարանում հրավիրված է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի շարք վիճահարույց նախագծեր։

Սակայն կա այլևս ընտրված նոր խորհրդարան, որը շուտով կստանձնի մանդատները։ Ներկայիս խորհրդարանը չպետք է նոր օրենքներ ընդունի. դրանք պետք է քննարկի, ընդունի կամ մերժի նոր ձևավորվող 8-րդ գումարման Ազգային ժողովը։

Հետևաբար, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի քննարկելու այդ նախագծերը և չի մասնակցելու այդ օրակարգով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստին»։