Վաղը կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ 7 «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:
Օրակարգում 4 հարց է: