Արցախի տարածքում 1,5 օր գազ չի լինի

«Արցախգազ ՓԲԸ»-ն տեղեկացնում է այն մասին, որ կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ, կդադարեցվի գազամատակարարումը  ամբողջ Հանրապետության տարածքում:

Գազանջատում է սպասվում հուլիսի 15-ի ժամը 11:00-ից մինչև հուլիսի 16-ի ժամը 18:00-ն:

Ընկերությունից հայցում են ներողամտություն պատճառված անհանգստության համար: