Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի Covid-19-ի «Կանաչ ցանկում»

Հայաստանը ներառվել է Աբու Դաբիի «Green list»-ում՝ «Կանաչ ցանկում»։ Այս մասին հայտնում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը։

Սա նշանակում է, որ Հայաստանից Աբու Դաբի ժամանող ուղևորներն այսուհետ կազատվեն պարտադիր մեկուսացումից և միայն կարիք կունենան Աբու Դաբիի օդանավակայան ժամանելուն պես հանձնել ՊՇՌ թեստ: