Ֆրանսիայում կսահմանափակվի չպատվաստվածների մուտքը տրանսպորտ և ռեստորաններ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ օգոստոսի սկզբից բարեր, ռեստորաններ, առեւտրի կենտրոններ, գնացքներ, միջքաղաքային ավտոբուսներ, ինքնաթիռներ կթույլատրվի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստվածների կամ COVID-19-ի բացասական թեստ ունեցողների, ինչպես նաեւ նրանց մուտքը, ովքեր կհաստատեն հիվանդությունից բուժվելու փաստը, հայտնել է BFMTV-ն:

Նշվում է, որ կընդունվի կորոնավիրուսի բացասական թեստի արդյունքը, որը ստացվել է 48 ժամ առաջ կամ ավելի ուշ:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել է, որ երկիրը բուժաշխատողների համար COVID-19 դեմ պարտադիր պատվաստում է մտցնում:

Նա նաեւ հնարավոր է համարել բոլոր ֆրանսիացիների համար COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման ներդրումը: