Ադամ Շիֆը մասնակցել է Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մասնակցել է Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին գրել է կոնգրեսականը «Ֆեյսբուքի» իր էջում։

«Պատիվ էր ներկա գտնվել Կալիֆորնիայի Գլենդեյլի գեղեցիկ սրտում Հայ-ամերիկյան թանգարան և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Ամերիկահայերը մեր ազգի հյուսվածքի էական բաղադրիչն են` հարստացնելով մեր սովորույթները, ավանդույթները և համայնքները: Նրանց պատմությունը ամերիկյան պատմություն է, դժվարությունների, համառության և նոր սկիզբների:

Եվ այս թանգարանը կապահովի, որ այդ պատմությունը պատմվի գալիք սերունդներին»,-գրել է Ադամ Շիֆը։