Ինչո՞ւ երեք երկրների դեսպանները հրաժարվեցին գնալ Շուշի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք ՍԴ-ում հնարավոր ընտրակեղծիքների և ՀՀ ընտրական օրենսգրքի խախտման դեպքերի քննության ընթացքից ու ՍԴ սպասվող որոշումից։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ ՍԴ-ից, արդյո՞ք ընտրությունների արդյունքները կչեղարկվեն։ Նատալյա Սաղիյանն ասաց, որ մեծ սպասելիքներ չունի ՍԴ-ի որոշումից, սովորականի պես այս անգամ էլ կարձանագրի խախտումների մասին, բայց կնշի, որ կեղծիքներն ու չարաշահումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Անդրադարձանք նաև Բաքվում 46 երկրների դեսպանների՝ Շուշի կատարած այցելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանների կողմից այդ հրավերը մերժելու հանգամանքին, որը բավականին ցավոտ էր ընդունել ադրբեջանը։ Ինչո՞ւ են հրաժարվել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններն այդ այցելությունից։ Արդյո՞ք Արցախի խնդիրը կարող ենք այլևս սպառված համարել, թե դեռևս հույսեր կան երբեմնի ԼՂԻՄ սահմանների վերականգնմամբ Արցախի կարգավիճակը լուծելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում