Երևանը երկու տարուց հետո կունենա նոր գլխավոր հատակագիծ

Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա երկու տարուց հետո: Երևանի ավագանու արտահերթ նիստում ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանը:

«Դա հսկայական ցիկլ է, նախկինում դա տևել է 2-4 տարի: Իմ հույսն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, ծրագրերը մեզ թույլ կտան պրոցեսները հնարավորինս արագացնել:

Իրատեսականը 1,5 տարին է, բայց դա համար  պետք է շատ-շատ բան արվի, ու մենք պատրաստ ենք դա անելու: Եկեք մեր մտքում 2 տարին պահենք»,-ասաց նա:

Դ. Ճգնավորյանն ասաց, որ «Երևան նախագծին» գումար է  տրամադրվել երկու վարժության համար՝ գլխավոր հատակագծի արդիականացումն է, պրոցեսները սկսել են, երկրորդը՝  երկու վարչական շրջանների գոտիավորում, որը կրկին ընթացքի մեջ է: