Շառաչուն ապտակ՝ Ադրբեջանին․ Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Շուշիում կազմակերպված դիվանագետների հավաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտության լուծումը բաց է մնացել: Պաշտոնական Բաքուն այդ քայլով հերթական անգամ ցանկանում էր հայտարարել, որ Արցախի ժողովրդի դեմ հրահրած ագրեսիայի արդյունքում իրեն հաջողվել է լուծել արցախյան հիմնահարցը:

Ու կրկին Ադրբեջանը շառաչյուն ապտակ ստացավ հիմնահարցի խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Շուշի այցելած՝ Ադրբեջանում ներկայացված 46 երկրի շարքում բացակայում էին ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագույն երկրներից են և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական երեք անդամները»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։