Սանկտ-Պետերբուրգում անցկացվել է Հայկական ֆուտբոլի լիգայի VIII մրցաշրջանը

Սանկտ-Պետերբուրգում անցկացվեց Հայկական ֆուտբոլի լիգայի VIII մրցաշրջանը:

Հուլիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը ներկա գտնվեց Սանկտ-Պետերբուրգում անցկացված Հայկական ֆուտբոլի լիգայի VIII մրցաշրջանի եզրափակիչ երրորդ խաղային օրվան, որի կազմակերպիչն էր Սանկտ Պետերբուրգի հայկական տարածաշրջանային երիտասարդական ասոցիացիան։

Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվել են Սանկտ-Պետերբուրգի Կալինինսկի շրջանի Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության կենտրոնում:

Մրցաշարի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վազգեն Սարգսյանը և Սանկտ-Պետերբուրգի հայ ազգամշակույթային ինքնավարության նախագահ Կարեն Մկրտչյանը:

Այնուհետև մրցաշարի մրցանակակիր թիմերը մրցանակներ ստացան՝ Արմավիր (բրոնզ), Առյուծի սիրտ (արծաթ), Ալեքսանդրապոլ (ոսկի):