ԲԴԽ-ը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանին գործով որոշում կայացնելու

Բարձրագույն դատական խորհրդում այսօր ավարտվել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:

Միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չեն եղել:

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին: