Խնդրում ենք ներկայացնել ԿԳՄՍՆ դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի քանդման վերաբերյալ. նամակ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ անդրադարձել է Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը քանդելու խնդրին:

Նամակում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դումանյան,

Առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,

համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,

Խնդրում ենք ներկայացնել՝

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի պահպանման/քանդման վերաբերյալ
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ
  • Կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։

Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը»: