Երևանի տարբեր հատվածներում Վարդավառ նշողներին են միացել ջրցանները

Այսօր Վարդավառ է։

Երևանի տարբեր հատվածներում տոնը նշող փոքրերին ու մեծերին են միացել նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի 30 ջրցանները:

Հայ Առաքելական եկեղեցու օրացույցով այսօր տարվա հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի պայծառակերպության օրը, ժողովրդական լեզվով՝ Վարդավառը։