Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 անձ

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին տեղեկությունը 1tv.ge-ի փոխանցմամբ՝  հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 443:

Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 364 դեպք, ապաքինվել էր 423 պացիենտ: