Քուվեյթում օդի ջերմաստիճանը հասել է արևի տակ +70 աստիճանի

Քուվեյթում օդի ջերմաստիճանը վերջին օրերին անգամ այս մերձավորարևելայն երկրի համար ռեկորդային ցուցանիշներ է գրանցում՝ ստվերում +53,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, +70 աստիճան՝ արևի տակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Rai թերթին հղումով, այս տարվա ամառը, այսպիսով, դարձել է վերջին մոտ 70 տարվա ամենաշոգ ամառը:

Անոմալ շոգի ֆոնին երկրի իշխանությունները կոչ են արել բնակիչներին խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, ինչպես նաև նորերով փոխարինել տների ու գրասենյակների հին օդափոխիչները, քանի որ դրանք լուրջ ծանրաբեռնվածություն են տեղական էլեկտրահամակարգի համար: