Իշխանությունը շարունակում է իր «ակտիվիստներին» խրախուսելու ճանապարհներ փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր հետընտրական գործընթացներ են տեղի ունենում իշխանության «շարքերում»։ Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ ընտրություններից հետո պետական գերատեսչություններում մի շարք աշխատակիցներ, մյուսների համար անհասկանալի, պարգևատրումներ և այլ հավելավճարներ են ստանում՝ ցուցակներով: Նշել էինք, որ հետաքրքիր «զուգադիպությամբ», խրախուսվում են այն աշխատակիցները, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել ՔՊԿ-ի նախընտրական շտաբների աշխատանքներում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները շարունակում են մտածել ընտրությունների ժամանակ իրենց համար շատ ձայն բերած և օր ու գիշեր «վիզ դրած» այն անձանց «շնորհակալություն» հայտնելու և խրախուսելու մասին, ովքեր դեռ ընդգրկված չեն պետական համակարգում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ խնդիր է դրված ամեն գնով աշխատանքով ապահովել նրանց։ Այս խնդիրը առավել սուր է դրված մարզերում, ուր, որպես կանոն, աշխատատեղերի խնդիր միշտ եղել է և կա։

Մեր ունեցած տեղեկություններով, աշխատանքի բնույթը կամ պաշտոնի «մակարդակը»՝ գյուղապետից մինչև պետական կառույցներում շարքային աշխատողներ, կախված կլինի կատարած գործից ու ապահոված ձայներից։ Հիմա քայլեր են մտածվում համապատասխան տեղեր «բացելու» համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում