ՍԴ մերժեց Արմեն Սարգսյանին դատարան հրավիրելու՝ Հրայր Թովմասյանի միջնորդությունը

ՍԴ նախագահը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել Հրայր Թովմասյանի միջնորդությունը:
Այսօր ՍԴ-ը շարունակում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել Հրայր Թովմասյանի միջնորդությունը, որը վերաբերում էր ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելուն:
Հիշեցնենք, որ Թովմասյանը երեկ հանդես էր եկել այդ միջնորդությամբ: