Հայաստանը գործի՞ք, թե՞ գործոն տարածաշրջանային զարգացումներում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Պուտինը Հուլիսի 7-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, շնորհավորելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ահազանգեց, կարծես, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ Այդ արտահայտությունը բուռն արձագանք գտավ Հայաստանում․ի՞նչ նկատի ուներ ՌԴ նախագահը և արդյո՞ք Փաշինյանը վայելում է Ռուսաստանի համակրանքը։

Խոսելով այս մասին՝ Վարդան Ոսկանյանը նշեց, որ այդ բարդ լուծումները կարող են նախևառաջ վերաբերել սահմանագծման և սահմանազատման գործընթացին, որն իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ, մասնավորապես այն, որ այդ ամենի վերջնարդյունքում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը փորձի դե ֆակտո առաջ մղել իր տարածքային ամբողջականության շրջանակներում Արցախի մնալու խնդիրը։

Ռուսաստանը, ինչպես ցանկացած պետություն, առաջնորդվում է իր շահերով, մենք է, որ մեր շահերը պետք է առաջ մղենք։ Այդ շահերը ենթադրում է մի քանի կարևոր կարմիր գծերի անցկացում, որը պետք է արձանագրվի ամենաբարձր մակարդակով։

Բանախոսի հետ անդրադարձ կատարվեց Զանգեզուրյան միջանցքին և այսպես կոչված՝ Խաղաղության պայմանագրին, որը չափազանց գրավիչ է տարբեր պետությունների համար։ Պարոն Ոսկանյանը նշեց, որ այսօր մենք ստեղծված իրավիճակում պետք է ակտվիվ արտաքին քաղաքականություն վարենք այս տարածաշրջանով հետաքրքրված պետությունների հետ, որպեսզի կարողանանք խուսափել հնարավոր և պետականակործան կորուստներից։

Խոսեցինք նաև Իրանի Իսլամական Հանրապետության դերակատարության, Պակիստանի՝ տարածաշրջանում ակտվիվ մասնակցության, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացվող տարբեր զորավարժությունների մասին, որոնք կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում