Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն այցելուներին ներկայանում է նորովի

Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից զբոսայգու 3 հա տարածքն իր այցելուներին ներկայանում է նորովի։

Այգու ոռոգման համակարգը երկար ժամանակ չէր գործում, խողովակները վնասված էին, տարածքի ծառերը գոյատևում էին բացառապես տեղումների շնորհիվ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանի միջոցներով նախ կառուցվեց ժամանակակից, անվտանգ համակարգով գործող նոր պոմպակայան։ Մեկ տարվա ընթացքում այգու տարածքում անցկացվեց 1500 գմ նոր խողողովակաշար, և հիմա արդեն տեղադրված ցայտիչների օգնությամբ տարածքը ոռոգվում է անձրևացնող համակարգով, ինչը թույլ է տալիս ջուրն օգտագործել խնայողաբար։

Այս գարնանը այգում «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ը տնկել է 1000-ավոր ծաղկող թփեր ու 100-ից ավելի ծառեր՝ փշատ, սոսի, վայրի խաղող, կծոխուր, սերկևիլենի, բուդլեյա, կազակական գիհի, լորենի, արոսենի, թխկի, փշատ, ճապկի։

Այգում կատարվել է նաև սանիտարական էտ, չոր և վթարային ծառերը հատվել են։

Հատկապես ամառային այս օրերին հարակից տարածքի բնակիչների համար այգին դարձել է շոգից պատսպարվելու լավագույն վայրը, ապացույցն էլ՝ բնակիչների բազմաթիվ դրական արձագանքներն ու այգեպաններին ուղղված շնորհակալության խոսքերը։