Քաջարանի քաղաքապետը ձերբակալված է

Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։

Նրա խոսքով` ենթադրելի է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ, նա հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 8-ին ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում Քաջարանի քաղաքապետի բնակարանում եւ ավտոմեքենայում, այնուհետեւ նա բերման էր ենթարկվել։ Նշենք, որ խուզարկություններ են իրականացվել նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ձերբակալվել է մեկ անձ։