Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են Աֆղանստանի 174 գավառ

«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում Է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել Է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«174 գավառ արդեն անցել Է իսլամական Էմիրության կառավարմանը: Մենք ցանկանում ենք շեշտել, որ այդ անցումների պատճառը չի կարող սոսկ զենքի ուժը լինել: Դա վկայում Է, որ ժողովուրդը համաձայն Է եւ ողջունում Է Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը»,- ասել Է նա:

«Աֆղանստանի տարածքի 85 տոկոսն անցել Է իսլամական Էմիրության կառավարմանը»,- հայտարարել Է Դելավարը:

Նա միջազգային կազմակերպություններին կոչ Է արել շարունակելու իրենց աշխատանքն այդ երկրի տարածքում: Դելավարը հայտնել Է, որ Քաբուլն ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին դիմում Է «Թալիբանին»՝ համագործակցության առաջարկություններով:՛

Նրա խոսքով՝ շարժումը չի ձգտում իշխանության բռնատիրման եւ կարծում Է, որ հասարակության բոլոր ներկայացուցիչները պետք Է ներկայացված լինեն աֆղանական պետությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: