Ադրբեջանում դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ մեկնել է Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի

Լեռնային Ղարաբաղի՝ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, մասնավորապես Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներում սկսվել է Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչներ այցը:

Ինչպես հաղորդում է minval.az-ը, դիվանագիտական ներկայացուցիչները նախ կծանոթանան Վարանդայում կառուցվող միջազգային օդանավակայանին, ապա կայցելեն Վարանդայի ենթակայան:

Վարանդայից հետո դիվանագետները կմեկնեն Շուշի: Նրանք կծանոթանան քաղաքի տարբեր պատմամշակութային հուշարձաններին:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը կավարտվի հուլիսի 10-ին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։