Ռուս սակրավորները ԼՂ տարածքների ականազերծման ծրագրի մոտ 80%-ն իրականացրել են

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող տարածքների ու օբյեկտների մարդասիրական ականազերծման խնդիրները:

Ըստ գերատեսչության՝ ռուս զինծառայողները որոնում են պայթյունավտանգ առարկաներ և չպայթած զինամթերք Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղական համայնքի մոտակայքում:

Զինծառայողներն առաջին հերթին ստուգում են գյուղի երկու հատվածները, հարակից տարածքները և այլ տարածքները միմյանց կապող ճանապարհը:

Հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ առարկաները տեղափոխվում են հատուկ սարքավորված Բալիջա զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար:

Ընդհանուր առմամբ 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրել են 2173,5 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1892 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 640 պայթուցիկ օբյեկտ:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման պլանավորված ծրագրի ավելի քան 80 տոկոսն իրականացվել է: