Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները. Ռուբեն Վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:

«Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ՝ որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները:

Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,-գրել է Ռուբեն Վարդազարյանը։