Իրավապահները խուզարկում են Որոտան վարչական շրջանի ղեկավարի բնակարանը․ «Tert.am»

Իրավապահները խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական շրջանի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Օհանջանյանը։

«Դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ, թե ինչ գործի շրջանակում է, ես տեղյակ չեմ»,-ասաց Օհանջանյանը՝ հավելելով, որ այս պահին ԱԱԾ ու ոստիկանության ծառայողները գտնվում են իրենց տանը։