Ի՞նչ է սպասվում ԵՊՀ-ում. ԿԳՄՍՆ-ը ասելիք չունի. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել էր, որ ԵՊՀ-ի ուղիղ կառավարման նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծված երեք անդամից կազմված խումբը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մտադիր են այսօր ԵՊՀ ռեկտորի ժՊ նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, բայց ոչ պրոֆեսոր Հովհաննես Հովհաննիսյանին:

Մինչդեռ ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պայման է լինել ոչ միայն գիտությունների դոկտոր, այլ նաև ունենալ պրոֆեսորի կոչում: Թե արդյոք ԿԳՄՍ նախարարությունը կգնա նման ապօրինի և ոչ իրավաչափ քայլի` ռեկտորի ԺՊ նշանակելով Հովհ. Հովհաննիսյանին, «Իրավունքը» փորձեց պարզել ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից. «Չեմ մեկնաբանում, երբ կլինի նշանակում, տեղյակ կլինեք»:

Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչ է սպասվում այսօր մայր բուհում, կրկին ստացանք նույն պատասխանը. «Չեմ մեկնաբանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում