Թեհրանում Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչների միջև բանակցությունները ավարտվել են հաջողությամբ

Ներաֆղանական հարցերով իրանական միջնորդական ջանքերի արդյունքում Թեհրանում Աֆղանստանի կառավարության և թալիբների ներկայացուցիչների միջև բանակցությունները, դատելով տարածված հայտարարությունից, ավարտվել են հաջողությամբ։

Ընդ որում, Իրանի հասցեին պաշտոնապես դրվատական գնահատանքով են հանդես եկել նաև թալիբների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչը խիստ ուշագրավ է։

Եթե Թեհրանը կարողանա աֆղանական խնդրում ևս հասնել հաջողության, ապա հայտնի կեսկատակ թևավոր ասույթը՝ «Իրաքում պատերազմում են ամերիկացիները, բայց հաղթում են իրանցիները», կարող է տեղափոխվել նաև Աֆղանստան։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։