Վարանդայի և Ջրականի ուղղություններում այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր՝ հուլիսի 8-ին,  փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն։