Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային

Իշխանության կողմից սկսած քաղաքական ճնշումների հանդեպ անտարբերությունը չի հասկացվում: Մենք իրավունք չունենք պասիվ հետևել քաղաքական վենդետային, որ իրականացվում է այն մարդկանց հանդեպ, ովքեր  պայքարել են ամենավճռական պահերին:

Սյունիքի համայնքապետերը, սյունեցի գործիչները հայրենասիրական կեցվածք ու լուրջ դիմադրություն են դրսևորել ամենադժվար պահերին:

Հիմա սյունեցիների, Արմեն Չարչյանի և  մնացած համայնքապետերի նկատմամբ ճնշումներին լուռ հետևելը անթույլատրելի է: Պետք է համախմբվել հանուն նրանց պաշտպանության: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ եթե այսօր մենք չկանգնենք հետընտրական վենդետայի ենթարկվողների կողքին, վաղը մենակ կմնանք ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարում:

Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից