ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ժամը 15։00-ին արտահերթ նիստ է հրավիրում։ Օրակարգում երեք հարց է ներառված։

Առաջին հարցը վերաբերում է ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու վերաբերյալ արձանագրության կազմմանը, երկրորդը՝ Երևանի ավագանու անդամին մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմմանը։

Երրորդ հարցը ԿԸՀ որոշումը ՍԴ-ում բողոքարկման հետ է կապված։ Հանձնաժողովը պետք է լիազորի հանձնաժողովի ներկայացուցիչներին մասնակցելու դատաքննությանը։