20 դատավորի նոր հաստիքներ կավելացվեն․ Կառավարությունը հավանություն տվեց ԲԴԽ առաջարկին

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 8-ի նիստում համաձայնություն տվեց ԲԴԽ 2021-ի հունիսի 30-ի առաջարկությանը՝ դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ: Գործադիրը դատական համակարգում կավելացնի ևս 20 դատավորի հաստիք: Նախատեսվում է ավելացնել քրեական մասնագիտացման 17 դատավոր՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում (Երևան քաղաքում և մարզերում) և 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

Կառավարությունը, ի թիվս այլ չզեկուցվող հարցերի, այսօր կհաստատի Հայաստան ցեմենտի ներկրման համար լիցենզիա սահմանելու  կարգը և լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին կնշանակի Էկոնոմիկայի նախարարությանը:

Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված 27 հարցերից միայն 3-ն են զեկուցվող: