Առուշ Առուշանյանը դուրս է եկել ՀՔԾ-ից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հատուկ քննչական ծառայություն բերման էր ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

Քիչ առաջ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց և դուրս եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից:

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Գորիս համայնքի ղեկավարը ձերբակալված չէ:

«Նա ընդամենը բերման ենթարկվեց հանցանք կատարելու կասկածանքով: Փաստացի հարցաքննվեց վկայի կարգավիճակով, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում»,- ասել է փաստաբանը՝ մանրամասնելով, որ խոսքը կաշառքներ տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին է։