ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։