Թուրքիայի էքսպանսիան Միջին արևելքում և հայկական գործոնը (տեսանյութ)

Այս օրերին ստանում եմ բազմաթիվ հարցեր, թե ինչո՞ւ Թուրքիան շատ է շտապում Հայաստանի տարածքով  ստանալ Ադրբեջան-Նախիջևան  ճանապարհը։

Դե, եթե խոսենք հեռանկարային տեսլականի տեսանկյունից, ապա թուրքերի համար ցամաքային լոգիստիկ կապը Ադրբեջանի հետ ունի կարևորագույն կենսական նշանակություն, որի համար իրենք, ի դեպ, պայքարում են մոտ 100 տարի։

Համոզված եմ, որ հենց այդ ճանապարհը ( և միգուցե միջանցքը) աշխատի՝ այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը։

Ի դեպ, դա չի նշանակում, որ հենց անպայման միանգամից թուրքերը կսկսեն քրքրել Հայաստանի տարածքը՝ թուրքերը այդ գործընթացը կձգեն մի քանի տարի, բայց այն, որ ի վերջո Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը դեպի Ադրբեջան իրենք ռազմաքաղաքական առումով կաշխատեն լիովին վերահսկել, դա անկասկած է։

Իսկ ինչո՞ւ են թուրքերը շտապում, որ որքան հնարավոր է շուտ ստանան փաշինյանական իշխանություններից այդ բաղձալի ճանապարհը՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։

Հ․Գ․ Կներեք մի քիչ հանպատրաստից նկարահանման համար)

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից