Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 801-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4531 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1101 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5632-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 53 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 303, փաստացի բուժվողներինը՝ 2866: Մեկ օրում արվել է 6086 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 215 373 թեստավորում: