Սևանա լճի մակարդակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.78մ (04.07.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 4սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26սմ-ով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.766մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 86.995մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.097մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 4-ը ներառյալ՝ 125.756մլն. մ³: