Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի վաստակի և հիշատակի առջև․ Ռոբերտ Քոչարյան

Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։

Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը եւ մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն եւ ճանաչում։

Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի եւ հիշատակի առջեւ։

Ռոբերտ Քոչարյան
06.07.2021թ․