Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ այսքան կեղծիք ու ավերում չի եղել ժողովրդի անունից

Հայաստանի ու հայկական շահի մշտական բացակայությունը  հասավ կապիտուլյանտ տականքը,  իր համար անհրաժեշտ ժողովրդի ֆոնով։  Բոլորիս հայտնի ճշմարտությունը պետք է անդադար բարձրաձայնվի՝ կեղծիքի շղարշը վերջնականապես ցրելու համար։

Երեք տարի առաջ սկիզբ դրված կործանումը քողարկված էր «Ժողովուրդը արեց», «ժողովուրդը ուզեց», «ժողովուրդը որոշեց» ստերով։

Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ այսքան կեղծիք ու ավերում չի եղել ժողովրդի անունից։

Չեմ հոգնելու կրկնել՝ժողովուրդը ֆոն էր 2018-ին։

Ժողովուրդը ֆոն էր պլանավորված ու դավադիր պատերազմում։

Ժողովուրդը ֆոն եղավ նաև կեղծված ու բոլորին բացի Հայաստանից ձեռնտու կապիտուլյանտների մնալով։

Սրա մասին գիտեն բոլորը։ Բոլորը չէ որ համարձակվում են խոսել, ու բոլորին չէ ձեռնտու սրա մասին հիշել։

թուրքիա-Ռուսաստան, ադրբեջան-թուրքիա-Ռուսաստան, Ֆրանսիա-Ռուսաստան, ԱՄՆ-թուրքիա, Չինաստան-Իրան՝ բոլորը Հայաստանի մասով ունեն ծրագրեր ու շահեր։ Անդադար հաղորդագրություններ Արցախի ու «տարածաշրջանի խաղաղության մասին»։ Նորանոր  ձևակերպումներ, որտեղ Հայաստան գոյություն չունի։

Ձեզ հույս մի տվեք, որ դրանք Հայաստանի շահերի հետ կապ ունեն կամ փոխկապակցված են։ Վերոգրյալ երկներին կարող եք ավելացնել ձեր ցանկացած նորը, բացի մեզանից՝ մեր համար այնտեղ տեղ չկա։

Արդյունքում՝ կապիտուլյանտ տականք, որը ընդունելի  է ադրբեջանի և թուրքիայի, բայց ոչ երբեք Հայաստանի ու Արցախի համար։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից