Ներկայացվել է Եվրո-2020-ի վերջին հանդիպումների գնդակը
Եվրոպայի 2020 թվականի առաջնության մամուլի ծառայությունը հրապարակել է այն գնդակի լուսանկարը, որով կանցկացվեն Եվրո-2020-ի վերջին` կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը:
Գնդակի հիմնական գույնը արծաթագույնն է` զարդարված կարմիր, կապույտ, վարդագույն և սև նախշերով: Գնդակն արտադրվել է գերմանական Аdidas ընկերությունում:Գնդակին տրվել է Uniforia Finale անունը, որի առաջին բառը բաղկացած unity (միություն) և euphoria (էյֆորիա) բառերից։ Իսկ երկրորդը` Finale–ն նշանակում է «եզրափակիչ»։
Գնդակի վրա պատկերված են լոնդոնյան խորհրդանիշեր, քանի որ մրցաշարի երեք վճռորոշ հանդիպումները տեղի են ունենալու հենց Լոնդոնում:
«Գնդակին լրացուցիչ մանրամասներ են ավելացվել, որպեսզի մատնանշվեն մրցաշարի վերջին երեք հանդիպումների տեղն ու նշանակությունը, միևնույն ժամանակ ապահովելով, որ գնդակը խաղադաշտում առանձնանա»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ:
View this post on Instagram