Դուշանբեն ամրացնում է Աֆղանստանի հետ սահմանը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի է ունեցել հանրապետության անվտանգության խորհրդի նիստը՝ տեղեկացնում է khovar.tj-ն:

Հանդիպմանը մասնակցել են անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ, ուժային կառույցների և իրավապահ մարմինների ղեկավարներ:

Տաջիկստանի հետ Աֆղանստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով անվտանգության խորհրդի անդամները հանդիպմանը քննարկել են սահմանամերձ շրջաններում անվտանգության ապահովման և պաշտպանությանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հարցը:

Նախագահ Ռահմոնը Տաջիկստանի պաշտպանության նախարարին հանձնարարել է մոբիլիզացնել 20 հազար պահեստային զինծառայողի՝ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի հետագա ամրապնդման համար: