Սոչիում հորդառատ անձրևի պատճառով փողոցները, բնակարանների առաջին հարկերը ջրածածկ են եղել (տեսանյութ)

Ռուսաստանի ծովափնյա Սոչի քաղաքում հորդառատ անձրևի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, ջուրը լցվել  է փողոցները։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ջրածածկ փողոցներով կարելի է տեղաշարժվել նավակներով։

Երեկվանից շարունակվող անձրևի հետևանքով գետերը վարարել են։ Ջուրը լցվել է նկուղներ, առաջին հարկերի բնակարաններ։ Տարածված տեսանյութերում երևում է, որ փողոցներում կայանած մեքենաները ջրածածկ են եղել։

Բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում