Մահացել է հայտնի դերասան ու ռեժիսոր Վլադիմիր Մենշովը

82 տարեկանում կորոնավիրուսի հետևանքներից մահացել է կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՌԴ ժողովրդական արտիստ, օսկարակիր Վլադիմիր Մենշովը: Լուրը հայտնել է «Մոսֆիլմը»։

«Մենք կորցրեցինք մեր սիրելի ընկերոջը, ով իր ամբողջ ստեղծագործական ուժերն ու պայծառ տաղանդը տվեց իր հայրենի կինոստուդիային, իսկապես սիրված ռեժիսորին, ում հիանալի ֆիլմերը միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են»,- նշված է ցավակցական տեքստում:

«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ հունիսի 26-ին հայտնի էր ռեժիսորի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին: Նաև նշվել էր, որ հիվանդությունը մեղմ ընթացք ունի:

Վլադիմիր Մենշովի ռեժիսորական դեբյուտը եղել է 1976 թվականին: Նրա «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը 1981 թվականին «Օսկար» է ստացել «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

2014-ին Վլադիմիր Մենշովը «Ոսկե արծիվ» մրցանակ է ստացել երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարման համար՝ «Լեգենդ թիվ 17» ֆիլմում Էդուարդ Բալաշովի դերը մարմնավորելու համար: