Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը։

Կապիտուլյանտ իշխանությունները ՀԱՊԿ-ի արձագանքը «տարօրինակ» որակեցին, բայց մոռացել են, որ իրենց «լայքասեր» առաջնորդը դեռ 2018-ին ամենամեծ հարվածը հասցրեց թե Հայաստանի և թե ՀԱՊԿ-ի շահերին՝ քրեական գործ կարելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ։

Հիմա եկել զարմանում են նման արձագանքից։

Ասողին լսող էր պետք, երբ դեռ 2018-ին  զգուշացնում էի ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դեմ քայլեր ձեռնարկելու անթույլատրելիության մասին։

Իսկ դուք որպես ոչ բարով իշխանություն, դուք ի՞նչ եք արել թշնամուն Հայաստանի սահմաններից դուրս շպրտելու, բոլոր ռազմագերիներին վերադարձնելու, ադրբեջանցիների սպառնալիքները չեզոքացնելու համար։ Ոչինչ։

Դուք մսխեցիք մեր անկախությունը ու դարձել եք թուրքերի ու տարբեր ուժային կենտրոնների համար «ռեգբիի անճոռնի գնդակ»՝ ով ինչպես ուզում՝խփում է։

Կապիտուլյացիայից ավելի զզվելի մուրացկանությունն է՝ ամեն ինչ զիջենք թուրքին ,միայն թե չհարձակվի տրամաբանությամբ։ Իսկ թշնամին դա շատ լավ հասկանում է ու հենց այդ պատճառով կապիտուլյանտների «քթից բռնած» նորանոր պահանջներ է դնում։

Հետո ասում են՝բա ո՞նց կործանվեցին մեր թագավորությունները։

Հենց այսպես, դասեր չքաղելով պատմությունից ու նվաստացուցիչ հարմարվողականություն քարոզելով։ Սրանց համար բոլորը մեղավոր են՝ Հուլիոս Կեսարից մինչեւ ՀԱՊԿ-ը, բայց ոչ երբեք իրենց կապիտուլյանտը։

Հ.Գ. Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովրդի համար, քան նույնիսկ պատերազմը։

Գարեգին Նժդեհ