Հունիսին ընդամենը 8 ընտանիք է վերաբնակեցվել Արցախում

Հունիսի ընթացքում ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի  կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի  կազմակերպման և տեղափոխման  շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է
8 ընտանիք (39 մարդ)։

Շտաբի փոխանցմամբ, 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։