Հայտնի է՝ քանի ընտանիք է տեղափոխվել Արցախ հունիս ամսին

2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում գործող Արցախի օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։

10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։