Գրետա Հովհաննիսյանը Սպահանում ճանաչվել է լավագույն ուսուցչուհի

Անգլերեն լեզվի ուսուցչուհի նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է Գրետա Հովհաննիսյանին այս փայլուն հաջողության կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: